
Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կհանդիպի Դաշինքի անդամ բոլոր երկրների առաջնորդներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը հաջորդ շաբաթ կկայանա Վիլնյուսում, կհանդիպի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր երկրների, ինչպես նաև Եվրոպայից և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից գործընկեր երկրների առաջնորդների հետ։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Գագաթնաժողովի ընթացքում նա կհանդիպի ՆԱՏՕ-ի բոլոր երկրների առաջնորդների հետ, ինչպես նաև Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մի շարք գործընկերների հետ»,- ասել է Սալիվանը։
ԱՄՆ նախագահի խորհրդականը հավելել է, որ հանդիպումների ընթացքում Բայդենը կքննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման հարցը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի զսպման և պաշտպանության միջոցների արդիականացման խնդիրը։
Լուսանկարը՝ Brendan Smialowski/AFP/Getty Images
Մեկնաբանել