
Պուտինը օգոստոսին կարող է այցելել Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կարող է այցելել Թուրքիա։
«Մենք շարունակում ենք ռազմագերիների փոխանակման հարցերով բանակցություններ վարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Հաջորդ ամիս պարոն Պուտինը կարող է այցելել Թուրքիա։ Եվ մենք կրկին հնարավորություն կունենանք տետա
տետ ձևաչափով քննարկել այդ թեման։ Ես նաև կշարունակեմ նրա հետ հեռախոսային բանակցություններ վարել առաջիկա ժամանակահատվածում»,- Ստամբուլում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է, որ ռազմագերիների փոխանակման հարցը հանդիսանում է ընթացիկ օրակարգի առաջնային հարցերից մեկը։ «Մենք կքննարկենք այդ թեման նաև հեռախոսով։ Հուսամ՝ շուտով մենք կհասնենք արդյունքի»,- հավելել է նա։
Ուրբաթ թուրքական A Haber հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո Էրդողանը կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Ընդ որում, հեռուստաընկերությունը նշում էր, որ հանդիպումը կարող է կայանալ նաև Թուրքիայի սահմաններից դուրս, սակայն տետատետ ձևաչափով։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում։ Վերջին անգամ նրանք զրուցել էին հունիսի 24-ին։
Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել