«Ազով»-ի հինգ հրամանատար Թուրքիայից վերադարձել է Ուկրաինա
Ուկրաինա է վերադարձել «Ազով»-ի հինգ հրամանատար։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք Թուրքիայից տուն ենք վերադառնում և մեզ հետ տուն տանում մեր հերոսներին։ Ուկրաինացի զինվորականներ Դենիս Պրոկոպենկոն, Սվյատոսլավ Պալամարը, Սերգեյ Վոլինսկին, Օլեգ Խոմենկոն, Դենիս Շլեգան։ Նրանք, վերջապես, իրենց հարազատների հետ կլինեն»,- գրել է նախագահ Զելենսկին։
Повертаємося додому з Туреччини й повертаємо додому наших героїв.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) July 8, 2023
Українські воїни Денис Прокопенко, Святослав Паламар, Сергій Волинський, Олег Хоменко, Денис Шлега нарешті будуть із рідними.
Слава Україні!
——
We are returning home from Türkiye and bringing our heroes home.… pic.twitter.com/SLX3RIWPiy
2022 թվականի սեպտեմբերի 22-ին Ուկրաինան ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին և ևս 55 անձի փոխանակել էր ուկրաինացի 215 զինվորականի հետ։ Նրանցից 108-ը «Ազով»-ի մարտիկներ էին, այդ թվում՝ գնդի հրամանատարներ Դենիս Պրոկոպենկոն, Սվյատոսլավ Պալամարը և Սերգեյ Վոլինսկին։ Ռուսական գերությունից ազատ էր արձակվել նաև լուսանկարիչ և «Ազով»-ի մարտիկ Դմիտրի Կոզացկին։
Փոխանակումն իրականացվել էր թուրքական կողմի միջնորդությամբ։ Գործարքի պայմաններից մեկը կայանում էր նրանում, որ «Ազով»-ի ուկրաինացի հինգ հրամանատարները պետք է մնային Թուրքիայում՝ «Էրդողանի պաշտպանության ներքո», մինչև Ուկրաինայում կավարտվեին մարտական գործողությունները։
Լուսանկարը՝ Վլադիմիր Զելենսկու թվիթերյան միկրոբլոգից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել