HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ ուսանողների ֆորումը դատապարտում է «Հարսնաքարի» դեպքը

Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն հաճախակի դարձած, ամենաթողության հետևանքով ստեղծված, աննախադեպ խայտառակ դրսևորումները արդեն անցել են չափն ու սահմանը:

Ազատ ուսանողների ֆորումը դատապարտում է հունիսի 17-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից կատարված ապօրինի և հանցավոր գործողությունները որոնք մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս հիշեցնում են  ֆաշիստական բարքերը: Ազատ ուսանողների ֆորումը միաժամանակ իր զորակցությունն է հայտնում ՀՀ բոլոր այն քաղաքացիներին ովքեր համախմբվել են ընդդեմ այս այլանդակ դրսևորման և պատրաստակամություն է հայտնում մինչև վերջ անել հնարավոր ամեն բան, որպեսզի այսօրինակ անբարոյական դրսևորումները ստանան իրենց արժանի պատասխանը:

Պահանջում ենք պատկան մարմիններից հնարավորինս թափանցիկ և շուտափույթ լուծում տալ և պատժել մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ՝ անկախ իրենց և իրենց տերերի ով լինելուց: ՀՀ քաղաքացիները այսօր, ավելի քան երբեք, պարտավոր են արձագանքել և տերը լինել սեփական իրավունքների: Կոչ ենք անում բոլոր իրենց մտավորական համարող անհատներին, բարձրաձայնել և վեր կանգնել բոլոր տեսակի վախերից և քաղաքական բարդույթներից, քանի որ որևէ մեկը իրավունք չունի  Հայաստանի Հանրապետությունը շփոթել Ֆաշիստական ռեժիմի հետ՝ պղծելով և արատավորելով հայ մարդու տեսակը: 

ԱՈւՖ Խորհուրդ

Մեկնաբանություններ (1)

Varo
sranc nman shner shat kan oligarxneri bakerum u hima asum en menq merq chunenq kam yes inch anem vor nman ban en arel, de hima kasem orinak@ u kimanas vor du es dra meravor@, shun@ yerb ter uni u mardu kcum e tirojn en asum shunt lav kapi ay anhaskacor vor mardu vnas chta, hima du qo mardu tesqov shnerin vor jamanakin kapac lineir esor nman ban cher lini, ayo merq@ qon e u patasxan du piti tas shnerit het miasin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter