HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ես միակն եմ, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է միակ մարդը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։

«Ես միակ թեկնածուն եմ, ով կարող է հանդես գալ հետևյալ խոստմամբ։ Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը, իսկ հենց դրան մենք գնում ենք։ Մենք շարժվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի ուղղությամբ»,- Այովա նահանգում իր աջակիցների հետ հավաքի ժամանակ հայտարարել է Թրամփը։

Հանրապետական նախկին նախագահը հերթական անգամ պնդել է, թե 2024 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակի պարագայում 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում վերջ կդնի հակամարտությանը։ «Բոլորը հարց են տալիս՝ կկարողանամ արդյոք ես դա անել։ Բնականաբար, կկարողանամ»,- հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախկին նախագահը նաև ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամում ինքը չի աջակցում կողմերից և որևէ մեկին։ «Գիտե՞ք, թե ես ում կողմից եմ։ Ես ուզում եմ, որ մարդիկ դադարեն մահանալ, ահա թե ես ում կողմից եմ»,- նշել է Թրամփը։

Այդուհանդերձ, Թրամփը չի մանրամասնել, թե ինչպես է պատրաստվում դադարեցնել պատերազմը։ Իր նախորդ ելույթներից մի քանիսում նա նշել էր, որ «խաղաղության հաստատման համար Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել իր որոշ տարածքներից»։

Լուսանկարը՝ Kelsey Kremer/The Register

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter