HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիմանում հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Հուլիսի 8-ի առավոտյան Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Լիման քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։  

Նախօրեին գրել էինք, որ Լիմանի հրթիռակոծության հետևանաքով կա 8 զոհ, ևս 13 մարդ էլ վիրավորվել էր։ Հուլիսի 9-ի առավոտյան Կիրիլենկոն հայտնել է, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 12 մարդ։

Ինչպես նշել էր պաշտոնյան, հրթիռակոծությունն իրականացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Կիրիլենկոն նշում էր, որ հրթիռակոծության տակ է հայտնվել մասնավոր հատվածը, վնասվել է նաև մեկ բնակելի շենք և խանութ։

Բացի այդ, Կիրիլենկոյի խոսքով, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական կողմի հարվածների հետևանքով Ավդեևկա քաղաքում զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս մեկն էլ վիրավորվել է Զակոտնոյե գյուղում։

Լուսանկարը՝ dumskaya.net-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter