HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի ՊՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ Ղրիմի կամրջի պայթյունի հետևում կանգնած է Կիևը

2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթեցման հետևում կանգնած է ուկրաինական կողմը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

Մալյարը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 500-րդ օրվան նվիրված գրառում է արել, որտեղ պատմել է Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունների մասին։ Նրա հայտարարությունը Ուկրաինայի ղեկավարության առաջին պաշտոնական բաց խոստովանությունն է կամրջի պայթեցման պատասխանատվության վերաբերյալ։ 

«273 օր է, ինչ առաջին հարվածը հասցվեց Ղրիմի կամրջին, որպեսզի խափանվի ռուսաստանցիների լոգիստիկան»,- գրել է Մալյարը։ Գրառման մեջ նա նաև հիշեցնում է պատերազմի մյուս կարևոր իրադարձությունների մասին. Ուկրաինայի հյուսիսի և Զմեինի կղզու ազատագրում, «Մոսկվա» հածանավի խորտակում, Himars և Patriot առաջին համակարգերի ստացում, Խարկովի ուղղությամբ հակահարձակում, Խերսոնի ազատագրում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր, խոցված առաջին գերձայնային «Кинжал» հրթիռ։ 

Նախկինում Ուկրաինան միայն ակնարկում էր Ղրիմի կամրջի պայթեցմանն իր մասնակցությունը։ Մայիսի վերջին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հայտնել էր, որ Ուկրաինան «որոշակի գործողություններ» է իրականացրել Ղրիմի կամրջի վրա, որն ավելի ուշ ռուսական կողմը որակել էր որպես «ահաբեկչություն»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել էր կամրջի ավտոմոբիլային անցման հատվածը և այրվել գնացքը, որը վառելանյութ էր տեղափոխում։ Պայթյունի հետևանքով 4 մարդ էր զոհվել։

Հոկտեմբերի 9-ին Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն անվանեց «ՌԴ կրիտիկական կարևորություն ունեցող ենթակառուցվածքների դեմ ահաբեկչություն» և հայտարարել, որ դրա հետևում կանգնած են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։ 

Լուսանկարը՝ Global Look Press-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter