
20-րդ «Ոսկե Ծիրան»-ը (լուսանկարներ)
Մարզահամերգային համալիրում հուլիսի 9-ին տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» Երևանի 20-րդ միջազգային կինոփառատոնի բացումը։ Այն մեկնարկեց Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով, որում Ջերալդին Չապլինի հետ խաղում է Սամվել Թադևոսյանը։ Ֆիլմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանն Արցախից տեսաուղերձով դիմեց դահլիճում ներկա գտնվողներին։ Փառատոնի այս տարվա գլխավոր հյուրերն էին Դարդեն եղբայրները Բելգիայից, հեղինակային կինոյի ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասը, ճապոնացի կինոգործիչ Տակեշի Կիտանոն, որը փառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանից ստացավ «Փարաջանովյան Թալեր» մրցանակը, բրիտանացի կինոպրոդյուսեր Ջերեմի Թոմասը և այլք։














































Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել