HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման մեջ բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանման կիրառումը տարակուսելի է. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տարակուսանք է հայտնել Հայաստանի Հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելու առնչությամբ։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Արցախի ժողովուրդն, իհարկե, չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղ տերմինից, ավելին, ԱՀ Սահմանադրության համաձայն՝ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հանրապետություն բառը վաղուց չի օգտագործում, հիմա էլ զարմանալիորեն Արցախն է փոխարինել Լեռնային Ղարաբաղով, այն դեպքում, երբ, օրինակ, միջազգային լրատվական խմբի մաս կազմող «Ազատություն» և «Սպուտնիկ Արմենիա» լրատվականներն են օգտագործում Արցախ անվանումը։

Եթե խնդիրը միջազգային դերակատարներին ավելի հասկանալի լինելու մեջ է, ապա նախ՝ կարծում եմ Արցախ անվանումը հարցով հետաքրքրված դերակատարների կողմից արդեն իսկ հասցրել է ճանաչելի և ընկալելի դառնալ, և երկրորդ՝ արդյո՞ք հնարավոր չէ գոնե օգտագործել երկու անվանումներն էլ զուգահեռ՝ Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։ Հաճախ միջազգային մեդիայի ներկայացուցիչներն են Լեռնային Ղարաբաղին զուգահեռ օգտագործում Արցախ անվանումը՝ հարգանք դրսևորելով տեղացիների նկատմամբ, որովհետև միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն»,-նշել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter