HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լեւոն Զուրաբյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե օր առաջ պետք է ազատվել իշխանություններից

Այսօր առավոտյան Ազգային ժողովում վերսկսվեց 2012-2017թթ. կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: ԱԺ ամբիոնից պատգամավորները ներկայացրեցին իրենց կարծիքը կառավարության ծրագրի վերաբերյալ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ամբիոնից հայտարարեց, որ այսօր ոչ թե քննարկվում է կառավարության ծրագիրը, այլ նոր ձեւավորված կառավարության վստահության հարցը: Լեւոն Զոհրաբյանի խոսքով`այս կառավարության վստահության հարցը պետք է տեղափոխել նրա գործունեության տարածք եւ քննարկել այդ համատեքստում:

«Մի կառավարություն, որը կեղծել է 500-700 հազար ձայն, կարո՞ղ է հաշվետու լինել իր ժողովրդի առջեւ: Ոչ»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ըստ պատգամավորին` չի կարելի վստահել մի կառավարության, որի վարած քաղաքականության շնորհիվ դրամի արհեստական արժեւորման արդյունքում, Կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից ծախսվել է 1 մլրդ դոլար, իսկ արտաքին պարտքը գնալով աճում է:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ կառավարության գործունեության հետեւանքով ներքին արտադրողը ճնշվում է, եւ հովանավորվում են իշխանության մտերիմ շրջապատի օլիգարխները, հետեւաբար չի կարելի վստահել այդ կառավարությանը:

«Այս իշխանություններին ոչ միայն չի կարելի վստահել քաղաքացիների ճակատագիրը, այլեւ պետք է օր առաջ ազատվել նրանցից»,-ասաց Լեւոն Զուրաբյանը եւ ժողովրդին կոչ արեց այս կառավարության նկատմամբ վերաբերմունքն արտահայտել ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքին մասնակցելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter