
Լիտվայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմաններին ստեղծել ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազաներ
ՆԱՏՕ-ն պետք է մշտական ռազմաբազաներ տեղակայի ռուսական սահմաններին։ Այդ մասին The Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Մշտական ռազմաբազաների ստեղծումն արգելվում է «Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների և համագործակցության մասին» ակտով, որը ստորագրվել է 1997 թվականին։ Լիտվայի նախագահը կարծում է, որ, երբ Ռուսաստանը ակտիվ քայլեր ձեռնարկի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման ուղղությամբ, անհրաժեշտ է ընդունել, որ այդ համաձայնագիրը «մահացած է»։
Նաուսեդան հավելել է, որ քանի դեռ գործում է հարաբերությունների և համագործակցության մասին ակտը, այն շատերին «խանգարում է սթափ մտածել» և «պահում ռազմավարական երկիմաստության գորշ գոտում»։
ՆԱՏՕ-ի ռազմական անձնակազմը տեղակայված է Ռուսաստանին սահմանակից Բալթյան երկրներում և Լեհաստանում, սակայն գործում է ռուտացիոն կարգ։ Այսինքն, որպես կանոն, անձնակազմը կես տարին մեկ փոխվում է։
Լիտվայի նախագահը 2022 թվականին հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել ամերիկյան իշխանություններին՝ խնդրելով մշտական հիմունքներով ամերիկյան զորքեր տեղակայել իր տարածքում։ Բացի այդ, Լիտվան բանակցություններ էր վարում Գերմանիայի հետ՝ Լիտվայում օտարերկրյա ռազմական անձնակազմի մեծացման ուղղությամբ։
Լուսանկարը՝ VCG-ի
Մեկնաբանել