HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խոսրով Հարությունյանին հասկանալու համար 20 տարի էր պետք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, խորհրդարանի ամբիոնից կարծիք հայտնելով կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ, ասաց, թե բոլորիս 20 տարի էր պետք հասկանալու համար, որ իշխանությունը նախ եւ առաջ պատասխանատվություն է: Խոսրով Հարությունյանը հայտարարեց, թե իր համար էլ էր 20 տարի պետք դա հասկանալու համար:

«Թող որեւէ մեկն իրեն սրբի տեղ չդնի: Այո, ինձ համար էլ էր 20 տարի պետք, որ հասկանայի, բավարարվա՞ծ եք: Գնացեք, հարցրեք փողոցում կանգնած ցանկացած մարդու, տեսեք' նա չէր քվեարկի այս փաստաթղթին կողմ»,-դիմելով ընդդիմադիր պատգամավորներին ասաց Հայկ Բաբուխանյանը:

Ըստ նրան' վարչապետ Տիգրան Սարգսյանի արհեստավարժությունն արժանի է վստահության, եւ այս կառավարությունն ունակ է իրականացնել փաստաթղթում առկա ծրագրային դրույթները:

Մեկնաբանություններ (2)

Գևորգ
Խոսարովի տղային ու փեսային իշխանությունն արդեն յուղոտ պատառ է տվել;Հիմա ինչ նպատակ ունի է այս քծնանքը:
Nazik
Դրա համար էլ ասում ենք,որ իշխանությունը դեբիլների համար չի,իշխանության պետք է գան մարդիկ ովքեր ամեն ինչ շուտ են հասկանում և արագ կողմնորոշվում:Իսկ Խոսրով Հարությունյանը, եթե խոստովանում է,որ նոր է հասկանում,գոնե համարձակություն ունենա իր տեղը զիջելու հասկացող մարդկանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter