HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գուրգեն Արսենյանի պատմական էքսկուրսը

ԱԺ ամբիոնից ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ քարոզարշավի ժամանակ եղել է 60 համայնքներում եւ մարդկանց հետ զրույցներից պարզ է դարձել, որ երկրում ինչ-որ բան է կատարվում եւ, տեսնելով իրավիճակը, եզրակացրել  է, որ աղետ է, քանի որ երկիրը դատարկվում է:

Գուրգեն Արսենյանի խոսքերով` վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանի տարածքից հեռացել է մոտ 800 հազար մարդ: Նա պատմական էքսկուրս է կատարել, որպեսզի հասկանա, թե վերջին անգամ երբ է նման արտագաղթ եղել: Բացի խոշոր  վայրագություններից, որի ժամանակ հայաթափվել են տարածքները, նման տեմպերով հայաթափում տեղի է ունեցել Շահ Աբասի օրոք, երբ պատերազմ էր:

«Հայաստանի կենսունակությունը վտանգված է»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter