HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա. կա մեկ զոհ

Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 13-ի գիշերը Կիևի ուղղությամբ անօդաչուներ են արձակել։ Ինչպես նշում է ուկրաինական կողմը, ՀՕՊ միջոցները Ուկրաինայի մայրաքաղաքի երկնքում խոցել են մոտ 10 անօդաչու։ Դրանց բեկորներն ընկել են Կիևի մի շարք շրջաններում։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ տուժել է առնվազն 4 մարդ։ Նրա տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է հրդեհի ժամանակ, որն առաջացել էր Կիևի Պոդոլսկի շրջանում՝ անօդաչուի բեկորի ընկնելու հետևանքով։ 

Իր հերթին, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի ողջ տարածքում ռուսական զորքերն արձակել են 20 անօդաչու և երկու թևավոր հրթիռ, որոնք բոլորը խոցվել են։

Արդեն երեք օր շարունակ ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվում են Կիևի վրա։ Հուլիսի 11-ին և 12-ին Ուկրաինայի մայրաքաղաքի ռազմական վարչակազմը հայտնել էր, որ Կիևում տուժածներ և ավերածություններ չկան, իսկ բոլոր անօդաչուները հաջողվել է խոցել։

Լուսանկարը՝ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter