HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության տարածած հաղորդագորթւյն համաձայն՝ ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է համագործակցությունը Գերմանիայի հետ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին ընդլայնվել  եւ խորացել է Հայաստանի ու Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը, ինչին նպաստել է նաեւ խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը եւ դրա հաղթահարման հարցում կարեւորել միջազգային գործընկերների, այդ թվում` Գերմանիայի դերակատարությունը:

Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարեւորությանը:

 

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter