HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպան-ակտիվիստները` օրնեսդրական խոչընդոտների մասին

Ի պատասխան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Մարդու իրավունքների պաշտպանների հատուկ զեկուցող տիկին Մարգարետ Սեկագյայի հարցմանը` Հայաստանի բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները և ակտիվիստները ներկայացրել են պարզաբանումներ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանների (ակտիվիստների) գործունեությանը խոչընդոտող օրենսդրության վերաբերյալ: Նախատեսվում է, որ այսպարզաբանումները կներառվեն Հատուկ զեկուցողի` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային ներկայացվելիք 2012 թվականի զեկույցում: 

Ստորև համառոտ ներկայացնում ենք հիմնական մտահոգությունները: 

1.    2012թ. մարտի 21-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 9-րդ հոդվածները. Հատկապես մտահոգիչ են արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքների գնահատման չափորոշիչների անորոշությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում զինված ուժերի օգտագործման հնարավորությունը: Վերջինս հակասում է ՀՀ Սահմանադրությանը և կարող է օգտագործվել քաղաքացիական շարժումների ու նախաձեռնությունների դեմ, եթե օրինակ, բնապահպանները ձեռնարկեն շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը անհամաչափ վնաս պատճառող որեւէ հանքավայրի (օրինակ` Թեղուտի) շահագործմանը խոչընդոտող գործողություններ, քանի որ այդ օբյեկտները ներառված են հատուկ նշանակության օբյեկտների ցանկում: 

2.    ՀՀ Քրեական օրենսքրքի 316 հոդվածը, որտեղ իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրումը կամ դա գործադրելու սպառնալիքը սահմանված է չափազանց ընդհանրական, և իրավակիրառ պրակտիկայում այս հոդվածըգործադրվել է խաղաղ ցուցարարների ու իրավապաշտպանների դեմ: Օրինակը` Մաշտոցի պուրակում հանրային տարածքն ու հանրային սեփականությունը ապօրինի շինարարությունից պաշտպանող ակտիվիստների նկատմամաբ կատարված անօրինականությունները: 

3.    Դատական մատչելիության սահմանափակումը: Հասարակական կազմակերպությունների մասին օրենքը (հոդված 15), Քաղաքացիական օրենսգիրքը (հոդված 52), 2001թ. ՀՀ կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիան և ՀՀ Սահմանադրական նորմերը թույլ են տալիս հասարակական կազմակերպություններին դատական կարգով պաշտպանելու իրենց կանոնադրական նպատակներից բխող իրավունքները: Այնուամենայնիվ, հանրային իրավունքների պաշտպանությանը վերաբերող դատականնախադեպերը վկայում են, որ հասարակությունը լիովին մեկուսացվել է որոշումների կայացման գործընթացից եւ կայացված անօրինականորոշումները դատարանում բողոքարկելու հնարավորությունից: Այդմասին են վկայում Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ հասարակականկազմակերպությունների, ինչպես նաեւ Երեւանի Ուսանողական այգումիրականացվող շինարարության դեմ ՀՀ քաղաքացիների ներկայացրած դատականհայցերին տրված ընթացքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter