HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում. Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկու օրերի ընթացքում հաջողվել է մի կողմ դնել ցանկացած կասկած և երկմտություն այն հարցի շուրջ, թե արդյոք Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի կազմում։

«Շատ կարևոր է։ Անկախությունից ի վեր առաջին անգամ մենք ձևավորել ենք ՆԱՏՕ-ի ճանապարհին Ուկրաինայի համար անվտանգության հիմք։ Դրանք անվտանգության կոնկրետ երաշխիքներն են, որոնք հաստատում են աշխարհի թոփ 7 ժողովրդավարությունները։ Նախկինում երբեք մենք չենք ունեցել անվտանգության այդպիսի հիմքեր, և դա «Մեծ յոթնյակի» մակարդակն է։ Այդ հիմքի վրա կկառուցենք ուժեղագույնների հետ երկկողմ անվտանգության պայմանագրերի նոր, իրավաբանորեն հիմնավոր ճարտարապետություն»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան անպայման կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում։ 

Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ առաջին անգամ Դաշինքի բոլոր անդամները ոչ միայն համաձայն են Ուկրաինայի ապագա անդամակցությանը, այլև դրա անդամների մեծամասնությունը մոտեցնում են այդ պահը։ «Նախկինում երբեք ՆԱՏՕ-ի մյուս անդամներից «հավասարների մեջ մենք հավասար ենք» արտահայտությունն Ուկրաինայի համար չի ունեցել այդքան բովանդակային նշանակություն։ Հիմա բոլորը հասկանում են այդ փաստը՝ հավասարների մեջ հավասար։ Եվ մենք անպայման այդ փաստը կհաստատենք մեր հաղթանակով և կանդամակցենք ՆԱՏՕ-ին»,- հավելել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկին նաև ասել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում Ռուսաստանը հիմա չունի հնարավորություններ՝ իր պայմանները պարտադրելու։ «Նախկինում Ռուսաստանի տերերը շատ էին ուզում ունենալ իրենց արգելափակոցը ՆԱՏՕ-ի դռների առջև։ Մենք ռուսական այդ նկրտումները թողեցինք եվրոպական պատմության աղբանոցում»,- եզրափակել է Ուկրաինայի առաջնորդը։

Լուսանկարը՝ Pavel Golovkin/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter