HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանից հարևան երկրներ դրամական փոխանցումները կրճատվել են ավելի քան մեկ երրորդով

2023 թվականի մայիսին Ռուսաստանից Հայաստան, Ղազախստան, Վրաստան և Ղրղզստան դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով կրճատվել են ավելի քան մեկ երրորդով։ Այդ մասին հայտնում է РБК-ն։

Ցուցանիշի կրճատումը գրանցվել է 2022 թվականի մարտից ի վեր առաջին անգամ, երբ այդպիսի փոխանցումները մեծ պահանջարկ ունեցան ՌԴ-ից ռուսաստանցիների հեռանալու և քարտային զբոսաշրջության ակտիվացման հետևանքով։

Գործակալության տվյալներով՝ այս չորս երկրներ փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 625 միլիոն ԱՄՆ դոլար։ Դա 2022 թվականի մայիսի ցուցանիշից 33 %-ով պակաս է։ Այս տարվա մայիսին այդ ցուցանիշները կրճատվել են նաև 2023 թվականի ապրիլի հետ համեմատած էլ, երբ փոխանցվել էր 650,4 միլիոն ԱՄՆ դոլար։

РБК-ն նշում է, որ վերջին 13 ամիսների ընթացքում իրավիճակը հակառակն է եղել։ Այսպես, տարեկան կտրվածքով ցուցանիշը վերջին անգամ կրճատվել էր 2022 թվականի մարտին։ 2022 թվականի հոկտեմբերին այն հասել էր իր գագաթնակետին՝ կազմելով 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։

Այդուհանդերձ, բոլոր չորսից Հայաստանը միակն է, որի ուղղությամբ փոխանցումների ծավալները շարունակում են աճել, սակայն աճի տեմպերը խիստ դանդաղել են։ Այսպես, 2023 թվականի մայիսին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 287 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը միայն 8 %-ով է ավելին 2022 թվականի մայիսի ցուցանիշից։ Համեմատության համար մյուս ամիսներին աճի ցուցանիշը 85 %-ից (2022 թվականի մարտ) հասել է մինչև 628 % (2023 թվականի փետրվար)։ 2022 թվականի ընթացքում, բանկային համակարգի և դրամական փոխանցումների համակարգերի միջոցով, Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 3,6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչն ավելի քան 4 անգամ ավելին է, քան 2021 թվականի ցուցանիշը։ Սա նաև ռեկորդային ցուցանիշ է 2004 թվականից ի վեր, երբ սկսվեց նման վիճակագրության վարումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter