HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմեն Ռուստամյան. «Ժողովուրդ, էս էիք ուզո՞ւմ»

ԱԺ ընդմիջումից հետո կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումը ԱԺ ամբիոնից ներկայացրեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Ըստ նրան` կառավարության ծրագիրը մի փաստաթուղթ է, որը չի արտացոլում մեր երկրի առաջ ծառացած խնդիրները եւ տպավորություն է ստեղծվում, թե այն մեր երկրի մասին չէ:

«Մի կառավարություն, որը մի ծրագիր արդեն ձախողել է, ինչո՞ւ պիտի եւս մեկը ձախողի»,- հայտարարեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Պատգամավորի ասելով` կառավարությունը ոչ մի վստահություն չի ներշնչում, ապա հիշեցրեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովում ՀՅԴ-ն երկու անգամ անվստահություն է հայտնել կառավարությանը, սակայն անհրաժեշտ թվով ստորագրություններ չեն կարողացել հավաքել, որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան, իսկ այժմ հասունանում է կառավարությանը անվստահություն հայտնելու երրորդ առիթը:

Ըստ պատգամավորին` ԱԺ-ի 6 խմբակցություններից 5-ը հայտարարել են, որ խորհրդարանական ընտրություններն անցել են կեղծիքներով, իսկ 4-ը նշել  են, որ բացարձակ կեղծիքներ են եղել: Մինչդեռ կառավարությունը ծրագրում նշել է ընտրությունների արդյունքները եւ հիմնվել ժողովրդի վրա:

«Մնում է հարցնել. ժողովուրդ, էս էիք ուզու՞մ: Եթե էս էիք ուզում, ապա լիուլի կճաշակեք պտուղները»,- ավելացրեց Արմեն Ռուստամյանը եւ հավելեց,  որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պարոն Ռուստամյան, ՅՀԴ-ը ոչ միայն պաշտոնապես չդատապարտեց DIY ակումբի վրա հանցավոր հարձակումը, այլ ձեր կուսակցության 2 անդամներ/պատգամավորներ (շատ մեղմ ասած) խրախուսեցին հանցագործներին: ՀԱՐՑ-ԵՐԲ են ՅՀԴ-ից ՀԵՌԱՑՎԵԼՈՒ վերոհիշյալ 2 անդամները? Թե ՅՀԴ-ը հետ է գնում Թուրքիայի հետ ստորագրված 1920թ-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի մակարդակ,որով Սյունիքը փեշ-քեշ արվեց Թուրֆիային: Հիմա էլ DIY ակումբներն եք փեշ-քեշ անում հանուն ձեր քաղաքական (ամբիոնային) պոպուլիզմի?................................................... ՀԳ.Կապանի դաշնակ քաղաքապետը ինչ փողերով է 3-հարկանի (բարձր պարիսպներով շրջապատված)վիլա կառուցում Կապանում,երբ քաղաքի 2/3-ը աղքատության մեջ է ապրում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter