HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Զոհրաբյան. «Որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ ԲՀԿ-ն ավելի շատ պատասխան պետք է տա»

«ԲՀԿ-ին դասեր տալ»,-ԱԺ ամբիոնից  այսպես սկսեց իր ելույթը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` արտահայտելով նաեւ ԲՀԿ-ի վերաբերմունքը կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ: Այնուհետեւ պատգամավորը նշեց, որ երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի մաս, չի խուսափել պատասխանատվությունից եւ հիմա «որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ ԲՀԿ-ն ավելի շատ պատասխան պետք է տա»:

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած  ծրագրին,  ապա Ն. Զոհրաբյանը նշեց, որ երկիրը լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած` աղքատություն, արտագաղթ, խայտառակ կոռուպցիա եւ այլն:

Վերջում Նաիրա  Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե գումարվեն ընտրությունների ժամանակ հավաքած ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ձայները, պարզ կլինի, թե ծրագրի նկատմամբ ժողովրդի քանի տոկոս վստահության մասին է խոսքը: 

Մեկնաբանություններ (1)

MArd
To menak cragira, nuinisk karavarutian handep vstahutiun chuni joxovurd@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter