HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ նախագահը ուրախությունից շփոթվեց. «Հակոբյան Ռուբիկի հեռախոսը միացրեք»

Քիչ առաջ Ազգային ժողովը 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ծրագիրը:  Դեմ էին քվեարկել ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները:

Ծափողջույնների ներքո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց կառավարությանը, իսկ պատգամավորներից շատերը, իրենց գործունեությունը համարելով ավարտված, աղմուկ-աղաղակով վեր կացան տեղից ու լքեցին դահլիճը, մինչդեռ կառավարության ներկայացրած օրակարգով գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան:

«Խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: Հնարավորություն տվեք աշխատելու»,-պատգամավորներին հորդորում էր Հովիկ Աբրահամյանը:

Դրանից հետո արտահերթ նստաշրջանը սկսելու համար հայտարարվեց գրանցում եւ վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Հավանաբար Հովիկ Աբրահամյանն այնքան էր ուրախացել կառավարության ծրագրի ընդունման փաստով, որ խոսափողը շփոթեց հեռախոսի հետ. «Հակոբյան Ռուբիկի հեռախոսը միացրեք»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter