
Ռուսաստանը վերադարձրել է Ուկրաինայում զոհված 160 զինծառայողի մարմին
Ռուսաստանը վերադարձրել է ռուսաստանցի 160 զինծառայողի մարմին, որոնք զոհվել են Ուկրաինայում։ Այդ մասին РБК-ին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը։
Վերջինիս խոսքով, որը Պետդումայում գլխավորում է համապատասխան կորդինացիոն խումբը, փոխանակումն իրականացվել է ուրբաթ օրը՝ հուլիսի 14-ին՝ ՌԴ ՊՆ-ի կողմից։ Ռուսական պաշտպանական գերատեսչությունը դեռևս չի հաստատել այդ տեղեկատվությունը։
Ուրբաթ ավելի վաղ Ուկրաինայի անհետ կորածների հարցերով հանձնակատար Օլեգ Կոտենկոն հայտնել էր Ռուսաստանի կողմից բռնազավթված ուկրաինական տարածքներից զինված ուժերի 62 զինծառայողի մարմնի վերադարձի մասին։
Կողմերը պարբերաբար հայտնում են զինծառայողների մարմինների փոխանակման մասին, որոնք զոհվել են Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման հետևանքով։ Հունիսի 23-ին էլ Ուկրաինան հայտարարել էր ևս 51 մարմնի վերադարձի մասին։
Լուսանկարը՝ РИА Новости / Дмитрий Макеев
Մեկնաբանել