HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ 6 «Shahed-136/131» անօդաչու է արձակել

Հուլիսի 15-ի գիշերը Ռուսաստանը հարավային ուղղությունից «Shahed-136/131» տեսակի 6 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա, որոնցից 4-ը հաջողվել է խոցել։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ, ուկրաինական ՀՕՊ միջոցները խոցել են 10 օդային թիրախ։ Նախորդ մեկ օրվա ընթացքում` հուլիսի 14-ին, բացի գիշերը խոցված 16 Shaheed-ներից, Ուկրաինայի զինված ուժերը խոցել են նաև օպերատիվ-մարտավարական նշանակության 3 հետախուզական անօդաչու և «Ланцет» տեսակի 3 հարվածային անօդաչու։

Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը հայտնել է, որ գիշերը ռուսական հարձակման հետևանքով տուժել է մեկ տղամարդ, նաև վնասվել է ենթակառուցվածքային մեկ օբյեկտ։ Տուժածը միջին ծանրության վիճակում հոսպիտալացվել է։ Վնասվել են նաև չորսհարկանի մի շենքի լուսամուտները։ 

Բացի այդ, Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է, որ հենց Նիկոլաևի մարզում  են խոցվել «Shahed-136/131» տեսակի անօդաչուներից երեքը։ Օդային տագնապի ազդանշանը գործել է Սումիի, Պոլտավայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի մարզերում։ 

Լուսանկարը՝ Անդրեյ Կուրտևի տելեգրամյան ալիքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter