HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Պտղնի գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հուլիսի 15-ին, ժամը 15։27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք: Փրկարարական ծառայության հաղորդմամաբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 2006 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և կողաշրջվել: Վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել են Երևանի «Ուիգմոր Քլինիք» ԲԿ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter