
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Խարկովին և Կրամատորսկին
Ռուսական զորքերը հուլիսի 16-ի գիշերը հրթիռակոծել են Խարկով քաղաքը։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ արձակվել են С-300-ի հրթիռներ։
Դրանցից երկուսը պայթել են օդում, ևս երկուսը Շևչենկովի շրջանում ընկել են մարզադաշտի և ճանապարհի վրա։ Սինեգուբովը նշել է, որ չորսհարկանի բնակելի շենքերից մեկում վնասվել են ապակիները, տուժածներ չկան։
«Политика Страны»-ն էլ գրում է, որ գիշերը ռուսական զինուժը արկակոծել է նաև Կրամատորսկը։ Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ վնասվել են արդյունաբերական ձեռնարկություններից մեկի շենքերը և տարածքում գտնվող ավտոմեքենաները։ Այստեղ ևս տուժածներ չկան։
Լուսանկարը՝ Խարկովի մարզային դատախազության մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել