HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սևաստոպոլի վրա անօդաչուների հարձակման մասին

Հուլիսի 16-ի առավոտյան Սևաստոպոլ քաղաքի վրա գրանցվել է անօդաչուների հարձակում։ Նման հայտարարությամբ հանդես են եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը և Սևաստոպոլի քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը։

Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնել է Ռազվոժաևը, ոչնչացվել է 7 անօդաչու՝ Խերսոնես հրվանդանի, Սևաստոպոլի նավահանգստի և Մանգանարի հրվանդանի շրջաններում։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ՀՕՊ միջոցներով 2 անօդաչու խոցվել է Սև ծովի ավազանում՝ «ափագծից մեծ հեռավորության վրա»։ «Եվս 5 անօդաչու խոցվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, չհասնելով թիրախներին, ընկել»,- ասված է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ Սև ծովի հյուսիսային հատվածում հայտնաբերվել և ոչնչացվել է «առանց անձնակազմի երկու մոտորանավակ»։ Ռազվոժաևը դրանք անվանել է «վերջրյա անօդաչուներ»։

Վերջինիս պնդմամբ՝ «զանգվածային և շարունակական հարձակման հետևանքով ոչ քաղաքում և ոչ էլ ավազանում որևէ օբյեկտ չի տուժել»։

Ղրիմից պարբերաբար ստացվում են անօդաչուների հարձակման վերաբերյալ հաղորդագրություններ։ ՌԴ իշխանությունները մեղադրում են Ուկրաինայի զինված ուժերին։ Ուկրաինական կողմը պաշտոնապես չի հաստատել իր կապն այդ հարձակումների հետ։

Լուսանկարը՝ Алексей Павлишак / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter