HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացնելու է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը

Սկսած 2006 թվականից` «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի երկու կենտրոնները՝ Երևանում «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը և Գյումրիում սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնը առաջարկում են երիտասարդներին տարբեր միջոցառումներ, լեզվական ակումբներ (ֆրանսախոսների, անգլախոսների, իսպանախոսների, իտալախոսների), հոգեբանական, կինոսերների, կլոր-սեղաններ, համաժողովներ, միջազգային հանդիպումներ, ցուցահանդեսներ, գրական և երաժշտական երեկոներ։

Ընգրկելով այս ամենը «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի մեջ` «ԿԱԶԱ» հիմնադրամը նպատակ ունի.

  • Ստեղծել երկխոսության մթնոլորտ և խթանել գործնականում մարդու իրավունքների կիրառումը` նպաստելով   հասարակության մեջ մասնակցության և համերաշխության գաղափարների տարածմանը,
  • Խթանել քաղաքացիական ներգրավվածությունը՝ խրախուսելով երիտասարդներին մտածել և աշխատել միասին,
  • Խրախուսել երիտասարդներին մնալ իրենց երկրում՝ աջակցելով նրանց ծրագրերի իրականացմանը։ 

Հունիսի 23-ին` 18։00-ին «ԿԱԶԱ» հիմնադրամի «Էսպաս» կենտրոնի կինոսերների ակումբը բռնության դեմ պայքարին նվիրված թեմատիկ ամսվա շրջանակներում ներկայացնելու է Թեհմինե Ենոքյանի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը։

Ֆիլմը պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների և դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին: Հաջորդը կարող ես լինել դու...Կանխիր աղետը,փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը:

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի մասին

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որը սկսել է գործել 2001 թվականից: Հիմնադրամն առաջ է շարժվում ժամանակի խնդիրներին համաքայլ. եթե իր գործունեության սկզբում իրականացնում էր անմիջական օգնության, շինարարական կամ հոգեբանական աջակցության ծրագրեր, 2008 թվականից ի վեր հիմնադրամն ավելի կենտրոնացած է կրթական, վերապատրաստման, հեռահար ուսուցման, քաղաքացիական հասարակության ձևավորմանը և մեր երկրի կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter