
Արցախի նախագահն այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր՝ ժամը 22:00-ին, հանդես կգա ուղերձով։
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 22:00-ին, հանդես կգամ ուղերձով: Արցախի յոթամսյա շրջափակումը և հատկապես մեկամսյա լրիվ պաշարումը օրեցօր սրում են մեր ժողովրդի անվտանգային ու հումանիտար վիճակը: Ուղերձիս մեջ հակիրճ կխոսեմ առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել