Վայոց ձորի մարզպետը հայտնի է, իսկ Գեղարքունիքը դեռ մարզպետ չունի
Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Ընթացիկ հարցերից եւ այսօր ԱԺ-ում ընդունված կառավարության հնգամյա ծրագրին անդրադարձ կատարելուց բացի, կուսակցությունը քննարկել է Վայոց ձորի մարզպետի հարցը:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հետքին» տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է կուսակցության Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանին` փոխարինելով ԲՀԿ-ական արդեն նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին: Ըստ Է. Շարմազանովի՝ Գեղարքունիքի մարզպետի հարցը այսօր չի քննարկվել:
Այս պահին Գեղարքունիքը մարզպետ չունի, քանի որ ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն հայտարարել էր կոալիցիոն կառավարությանը չմիանալու մասին:
Նշենք, որ այսօրվա նիստին մասնակցում էին հանրապետության եւ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ եւ այլք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել