HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչո՞ւ է վարչապետը հրաժարվում իր եկամուտներից

 Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «կեղծ թվերի վրա» հիմնված մեղադրանք է, թե իր եկամուտները ճգնաժամի տարիներին կտրուկ ավելացել է: Վարչապետի հայտարարությունը ուղղված էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս երեկ խորհրդարանում հրապարակել էր Տիգրան Սարգսյանի եկամուտները:

«Այս դահլիճում հնչեց կեղծ թվերի վրա երկրորդ մեղադրանքը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը ճգնաժամի տարիներին իր անձնական հարստությունը կտրուկ ավելացրել է: Այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, եւ ես կարծում եմ, որ հետապնդում է մեկ նպատակ` վերջին տարիների ընթացքում նպատակադրված կերպով զրպարտել ու վարկաբեկել անձամբ վարչապետին: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին` զերծ մնալ այդ մոտեցումից, այս ամբիոնը չօգտագործել որեւէ մեկին անձնապես վիրավորելու, հաշվեհարդար տեսնելու, զրպարտելու, վարկաբեկելու համար: Դա վայել չէ հայ մարդուն եւ այդ ճանապարհը վտանգավոր է»,-ասել է վարչապետը: 

Քանի որ վարչապետի գույքի եւ եկամուտների հայտարարագրերին անդրադարձել է նաեւ «Հետքը», ուստի հրապարակում ենք Տիգրան Սարգսյանի 2009 եւ 2011թվականների գույքի ու եկամուտների հայտարաագրերի ֆինանսական մասին վերաբերող էջերի պատճենները: 

Նշենք, որ 2009թ. վարչապետի եկամուտների հայտարարագրերից հրապարակման ենթակա տվյալները տրամադրել է Պետեկամուտների կոմիտեն, իսկ 2011-ինը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

ՏԵՂԵԿԱՆՔ

Պաշտոնատար անձի 2009 թվականի գույքի և եկամուտների

հայտարարագրում ներառված տվյալների վերաբերյալ

1.

Պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը

Սարգսյան Տիգրան Սուրիկի

2.

Պաշտոնատար անձի աշխատանքի վայրը, պաշտոնը

ՀՀ Վարչապետ

3. Անշարժ գույքը

NN

ը/կ

Տարվա ընթացքում ձեռքբերված

անշարժ գույքի տեսակը

Տարվա ընթացքում օտարված

անշարժ գույքի տեսակը

1.

2.

3.

3.1

 

 

3.2

 

 

3.3

 

 

3.4

 

 

3.5

 

 

4. Շարժական գույքը

NN

ը/կ

Տարվա ընթացքում ձեռքբերված շարժական գույքի տեսակը, սերիան, մակնիշը

Տարվա ընթացքում օտարված շարժական •ույքի տեսակը, սերիան, մակնիշը

1.

2.

3.

4.1

 

 

4.2

 

 

4.3

 

 

5. Եկամուտները

Գույքով

Արտարժույթով

ՀՀ դրամով

գումարը

ԻՍՕ -ի կոդը

1.

2.

3.

4.

 

22 116

USD

17 247 707

               

2011 թվականի հայտարարագրից

 

Մեկնաբանություններ (11)

Stap
Hargeli Grisha, im grac@ verabervum e eutyan@ ayl vochte dzevin. Eutyun@ nranum e vor ekamuti chap@ ev dramakan mighocneri mnacord@ anhamadreli cucanishner en, orinak` imanalov mek avtomeqenayi hzorutyuny ev erkrord meqenayi aravelaguyn aragutyun@ anhnar e voroshel te ayd 2 meqenaneric vorn e aveli gekhecik. Inch verabervun e haytararagreri` 2011 tvakani haytararagri dzevatukht@ uni naev ekamutneri baghin, isk khmbagrutyuny nerkayacnum e dramakan mighocneri baghin@. Inch verabervum e 32 mln ekamutin` 2011tvakani skzbin dramakan mighocneri mnacord@ kazmum e mot USD850.000, vor@ ete mutqagres avand tarekan 10%-ov, ekamut@ kkazmi USD85.000, ev da bazmathiv orinakan hnaravor ykamtayin hodvacneic @ndamen@ 1-n e. Inch verabervum e Phashinyani haytararutyan@` na haytararel e, vor unecvacq@ ktruk avelacel e(ekamuti masin khosq chi gnum). 2011 tvakanin dramakan mighocner@ avelacel e mot 20%-ov,USD960.000/USD850.000, vor@ der harstutyan avelacman cucanish chi, aravel evs ktruk chi.
Գեւորգ
Stap - ին: Շատ կցանկանայի հասկանալ թե ինչ եք ուզում ասել «անգլո-հայերենով»: Ինձ թվում է ջուր եք ծեծում ու պղտորում, անհարկի նոր հասկացողություններ մտցնելով ու հարցը սվաղելով: Ինչ եք փորձում պնդել - արդյոք տվյալ անձն իր ունեցվածքը (նույնիսկ ցույց տրված մասը) ձեռք է բերել ազնվորեն? Որպիսզի կողմնորոշվելը հեշտ լինի՝ հիշեք թոշակառուների բյուջեն թալանող, դրա օգնական Խաչիկյանին (որին մոռացան դատել), կամ էլ իր խորհրդական, մանկապիղծ սերոբին, որին մոտ 3000$ -ով Արամյանցի դղյակները նվիրեցին: Կամ Նաիրիտի հետ կապված պատմությունները: Ջայլամի ձեւրն անիմաստ են, հարգելիս:
Stap
Gevorg-in. Es chey el aknkalum vor Duq khaskanaq grac@, kam terminner@, ov vor petq e haskana na khaskana. Problem@ henc nranum e, vor mardik karcik unen mi bani veraberyal, voric khelqner@ chi hasnum kam chen haskanum, kam kisat informacia unen. Es vochmi ban avel chem uzum pndel, baci ayn inch vor grel em.
Simon
Մինչ մենք վիճում ենք, նրանք հարստություն են դիզում։ Կա ասացվածք՝ վիճում են երկուսը, օգտվում է 3-րդը։ Նրանց էլ դա է հարկավոր։ Պետք է մտածել այն քայլերի և միջոցների մասին, որոնք կօգնեն ազատվելու հարստանալու մոլուցքով հիվանդ պաշտոնյաներից։
Գեւորգ
Stap -ին: Կներեք, ես մնում եմ իմ կարծիքին: Բայց դա բոլորովին կարեւոր չէ` Դուք մտածեք հազարավոր «անհասկացողների» մասին: Իսկ Ձեր գրածի հետեւմ, աչքիս ականջներ են երեւում:
SAMO
ES CHINOVNIKNERI MOT XAJSAT E DAREL [email protected] SHAT ES SKSUM ZZVEL NMAN KATIGORIAIC
david
Որովհետև մարդ չէ, այլ մարդանման;Որովհետև ոչ սեռն է իմացվում, ոչ գործը, ոչ դենքը;Չնայած այս աշխարհում ինչն է փակ մնում;Նախագահ կոչվածի հաշվապահն է, կազինոյի հովանավորը, կուտակային ֆոնդի երաշխավորը;Առայժմ քրեահայապետությունը լարախաղաց է և յալանչի;Բթաորձէգապետություն;Վամպիրապետություն
Գեւորգ
Մակարդակ է,՜ ինչ եմ ասել: Մի եվրոպական ղեկավար իր դիսերտացիայի մեջ մի քանի տող էր ուրիշից պատահաբար փոխ առել՝ գլուխը կախեց, ամոթահար հրաժարական տվեց: Բայց հայերինս ուրիշ է: Ձեռքին բռնել էս՝ ասում է «я ни я, и хата ни моя...» (այսինքն՝ ես ես չեմ...!!) Կծաղկի անշուշտ երկիրն այդպիսի ազնիվ ձեռքի տակ....
Stap
Hetq-i khmbagrutyun@ eli sensaciaya qtel duqel voqevorvel eq. Ushadir naeq 2009 tvakani haytararagric mechberum@ tarva @ntacqum stacvac ekamutnern en, isk 2011 tvakani hajtararagric mechberum@ dramakan michocneri mnacordn e tarva skzbin ev verchin. Anhamadreli cucanishner en, ev dranc popokhutyunner@ bazmativ patcharner karoxen unenal. Hetq iroq indz hetaqrqira, duq iroq cheq haskanum te mitumnavor eq anum, es arden vorerord depqna?
Գրիշա
Հարգելի Stap, մինչ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը տրամադրում էր Պետեկամուտների կոմիտեն` վերը նշված տեսքով (տես` 2009թ. հայտարարագիրը): Այդ հայտարարագիրն արտացոլում է պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը, պարզապես աձանձին տողով չէր նշվում «դրամական միջոցը»: Արդեն այս տարի, հայտարարագրերը տրամադրում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նոր ձեւաթղթով եւ համեմատաբար ավելի մանրամասն տվյալներով: Եթե Ձեզ «խոցել» է «դրամական միջոց» եւ «եկամուտ» տողի տարանջատված չլինելը, ապա նշենք, որ 2011թ. վարչապետի եկամուտները կազմում է 32 մլն 686 հազար 558 դրամ, ինչը մոտ 2 անգամ ավել է 2009թ. հայտարարագրած եկամուտներից (չհաշված 22 հազար 116 ԱՄՆ դոլարը): Ի դեպ, նշենք, որ այս ընթացքում վարչապետի աշխատավարձը չի բարձրացել: Եզրակացությունը թողնում եմ Ձեզ:
HH QAXAQACI
UR ES ASTVAC ERB XENTACAC HOSHOTUM EN CHQNAX MI ERKIR.......................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter