HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռոբերտ Քոչարյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ռոբերտ Քոչարյանին և նրա ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր:

Ռ. Քոչարյանը, կինը՝ Բելլա Քոչարյանը, դուստրը՝ Գայանե Քոչարյանը, վերջինիս ամուսինը՝ Վիգեն Չատինյանը, երկու որդիները՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանները, նրանց կանայք՝ երգչուհի Սիրուշոն (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանը, օգոստոսի 1-ին հրավիրվել են Դատախազություն, որպեսզի ծանոթանան գործի նյութերին:

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի վերը նշված անդամների անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն այս փուլում չի հրապարակում ոչ բռնագանձման ենթակա գույքի ցանկը, ոչ էլ դրամական միջոցների կամ ակտիվների չափը:

Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձանց բացատրությունների, ներկայացրած ապացույցների հիման վրա կարող է այդ ցանկը փոփոխվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter