
Ժոզեպ Բորելի Չինաստան այցը կարող է կայանալ հոկտեմբերին
Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը նախնական համաձայնվել է հոկտեմբերին այցելել Չինաստան։ Այդ մասին հայտնում է չինական South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ըստ էության, մինչև «ԵՄ-Չինաստան» հաջորդ գագաթնաժողովը, որոշվել է անցկացնել ռազմավարական երկխոսություն։ Մենք դեռևս չգիտենք հաջորդ գագաթնաժողովի ժամկետները, սակայն վստահաբար կարելի է ասել, որ դա կլինի հոկտեմբերից հետո, այնպես որ հոկտեմբերը Բորելի այցի մոտավոր ամիսն է»,- ԵՄ-ում իր աղբյուրին մեջբերում է պարբերականը։
Վերջինիս տվյալներով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարը համաձայնվել է Չինաստան այցելել նախորդ շաբաթ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Վան Իի հետ հանդիպումից հետո։
Բրյուսելը դեռևս տեղեկատվություն չի ստացել այն մասին, թե արդյոք իր այցի ընթացքում ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և այդ երկրի առաջնորդ Սի Ծինփինի հետ։
Լուսանկարը՝ REUTERS/Yves Herman/File Photo
Մեկնաբանել