HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում տղամարդը փորձել է այրել Լենինի դամբարանը

Կարմիր հրապարակում տղամարդ է ձերբակալվել, որը փորձում էր այրել Լենինի դամբարանը։ Այդ մասին գրում են Baza-ն։

Վերջինս նշում է, որ նախօրեին` երեկոյան մոտ 22:00-ին, 37-ամյա Կոնստանտին Ստաչուկովը հրկիզող խառնուրդով շիշը նետել է դամբարանի ուղղությամբ։ Վերջինս, ընկելով սալահատակի վրա, կոտրվել է և բռնկվել։ Տղամարդու նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել՝ «ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու» հոդվածով։

Shot-ն էլ փոխանցել է, որ տղամարդը գտնվում է ոստիկանության բաժանմունքում, ճշտվում են տեղի ունեցածի պատճառները։ Տելեգրամյան ալիքը նշում է, որ դամբարանը չի վնասվել։ 

Իր հերթին Mash-ը հայտնում է, որ շիշը նետած անձը Չիտայի բնակիչ է։ «Երկու ամիս առաջ նա բերման էր ենթարկվել ոչ ադեկվատ վարքագծի համար և տեղափոխվել հոգեբուժական հաստատություն»,- գրել է տելեգրամյան ալիքը։ 

Դեռ մարտ ամսին ռուսական TACC գործակալությունը, հղում անելով ուժային կառույցներում իր աղբյուրին, հայտնել էր մի տղամարդու ձերբակալման մասին, որը փորձում էր «ոչ ադեկվատ վիճակում ներթափանցել դամբարան, որտեղ, նրա խոսքով, Վլադիմիր Լենինը պետք է թողություն տար իր մեղքերին»։ Մինչ այդ` փետրվարի սկզբին, մեկ այլ տղամարդ փորձել էր դամբարանից գողանալ Լենինի մարմինը։ Ուժային կառույցներում նշել էին, որ ձերբակալվածը գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ։

Լուսանկարը՝ Stanley Kalvan / Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter