HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է նախատեսում Բելառուսի համար

Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Բելառուսի նկատմամբ՝ այդ երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Ընդ որում, այն կարող է սահմանվել այդ երկրում նախագահական նախորդ ընտրությունների անցկացման երրորդ տարելիցի օրը։ Այդ մասին Բրյուսելում Deutsche Welle-ի թղթակցին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը։ Նա հստակեցրել է, որ մինչև օգոստոսի 9-ը այդ պատժամիջոցները կընդունվեն։

Աղբյուրը նշել է, որ զուգահեռաբար քննարկվում է Մինսկի նկատմամբ պատժամիջոցների մեկ այլ փաթեթ, որը կապված է Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիային՝ Բելառուսի հնարավոր մասնակցության հետ։ Մինչ այժմ այդ երկրի դեմ ԵՄ-ն սահմանել է պատժամիջոցների վեց փաթեթ: Վերջինը ուժի մեջ է մտել մեկ տարի առաջ։ Եվրամիությունում արդեն մի քանի ամիս է` քննարկվում են Մինսկի նկատմամբ նոր պատժամիջոցները՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում այդ երկրի հնարավոր ներգրավվածության պատճառով։

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել էին 2020 թվականի օգոստոսի 9-ին։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարվել էր վիճելի ընտրություններում հաղթող, իսկ քարոզարշավի մյուս մասնակիցները հայտնվել էին ճաղերի հետևում կամ ստիպված էին լքել Բելառուսը։ Ընտրությունների արդյունքների կեղծման դեմ զանգվածային բողոքի ակցիաների հետևանքով ձերբակալվել էին տասնյակ հազարավոր բելառուսներ։ Հազարավոր մարդիկ դատապարտված են և այժմ գտնվում են անազատության մեջ։

Բրյուսելը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի համարում Բելառուսի լեգիտիմ նախագահ և երկրի ապագայի վերաբերյալ երկխոսություն է վարում ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter