HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա չորս օրերին կարող է ձերբակալվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն իրեն ծանուցագիր է ուղարկել, որտեղ նշվում է, որ նա 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի գործով կասկածյալ է: Սա նշանակում է, որ Թրամփը կարող է ձերբակալվել, ավելին, նրա նկատմամբ կարող է մեղադրանքներ առաջադրվել:

«Արդարադատության նախարարության դատախազ Ջեք Սմիթը նամակ է ուղարկել <...>, որտեղ նշվում է, որ ես հունվարի 6-ի գործով կասկածյալ եմ` ինձ տալով 4 օր՝ նամակի ստացման մասին մեծ ժյուրիին տեղեկացնելու համար, ինչը միշտ նշանակում է ձերբակալություն և մեղադրանքի առաջադրում»,- իր Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Ամերիկյան իրավական համակարգում մեծ ժյուրին հաստատում է դատախազության կողմից առաջադրված մեղադրանքները: Ինչպես նշում է The New York Times թերթը, Թրամփը ֆորմալ հնարավորություն ունի մեծ ժյուրիին ներկայանալով, համոզել երդվյալ ատենակալներին մերժել իր նկատմամբ բոլոր մեղադրանքները, սակայն գործնականում այդ ընթացակարգը միայն նախորդում է մեղադրանքների առաջադրմանը: Պարբերականը գրում է, որ Թրամփը, հավանաբար, կհրաժարվի մեծ ժյուրիի հետ հանդիպումից՝ օգտվելով ԱՄՆ սահմանադրության 5-րդ փոփոխությունից, որն արգելում է սեփական անձի դեմ հարկադրաբար ցուցմունք տալը։

Թրամփը նշել է, որ սա իր նկատմամբ արդեն երրորդ քրեական գործն է։ «Վհուկների այս որսը կապված է ընտրություններին միջամտության և իրավապահ մարմինների՝ քաղաքական զենքի բացարձակ վերածման հետ», - հավելել է ԱՄՆ նախկին նախագահը և ենթադրել, որ Արդարադատության նախարարության նման քայլը կապված է 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատների հասցեին իր հնչեցրած մեղադրանքների հետ:

«Սա շատ ողբալի և մութ շրջան է մեր երկրի համար»,- հայտարարել է Թրամփը։

2021 թվականի հունվարի 6-ին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որն այն ժամանակ նախագահական ընտրություններում արդեն իսկ պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին, ներխուժել էին Կոնգրեսի շենք՝ խոչընդոտելու 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը գործընթացին։ Մայիսին ԱՄՆ արդարադատության նախարար-գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները հասել են ներխուժման մասնակիցների նկատմամբ ավելի քան 600 մեղադրական դատավճիռների կայացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter