HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հարազատ վայր

«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, որն այս գումարման խորհրդարանում պատգամավոր դարձավ ՀՀԿ ցուցակով և գլխավորելու է ԱԺ ԵԱՀԿ պատվիրակությունը, այս կարգավիճակով իր առաջին այցը կատարելու է Մոնակո: Այս մասին «ՀԺ» թղթակցին հայտնել են ԱԺ իրազեկ աղբյուրները:

Սույն այցելությունը խորհրդանշական է նրանով, որ Գեղամյանը ժամանակին անխնա քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին, պարբերաբար հարցադրումներ էր անում մոնակոներում ու մոնտեկառլոներում Սերժ Սարգսյանի տանուլ տված գումարների մասին:

Հիմա, երբ հայտնի է դարձել ԱՄ նախագահի առաջիկա այցի մասին, ԱԺ-ում բոլորը կատակում են, թե գնում է մոտիկից ծանոթանալու այդ վայրերին:

Ի դեպ, երեկ ԱԺ իր ելույթում Գեղամյանը, պատասխանելով ՀԱԿ-ին, ասել է. «Ավազակապետության մասին. դրա հիմքերը դրվել են 90-ականներին»: Այսպիսով, նա ընդունել է, որ ՀՀ-ն ավազակապետություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter