HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Այլ նավ գնած ընկերության աշխատակիցները դատվել են

2009-ին Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումներից մեկի հետեւանքով հարուցված քրեական գործը հասել է իր ավարտին` խախտումներ կատարած անձինք օրեր առաջ դատապարտվել են ազատազրկման: Խոսքը «Կամար» ընկերության մասին է, որի տնօրեն Հայկ Վարդանյանը պետբյուջեից հատկացված 153 միլիոն դրամով հիդրոլոգիական նավ ձեռք բերելու փոխարեն գնել էր ձկնորսական նավ, որի համար վճարել էր ընդամենը 47 միլիոն դրամ, տեղափոխման ծախսերի հետ միասին, ըստ մաքսային փաստաթղթերի` ծախսը կազմել է 79 մլն 931 հազար դրամ: Այս ապօրինությունների բացահայտումից հետո գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց ՍՊԸ-ի տնօրենի եւ հաշվապահի նկատմամբ: Մայիսի սկզբին Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավճռով նրանք դատապարտվել են 4,5 եւ 4 տարի ազատազրկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter