HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». աղքատության գինը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, թե աշխատող մարդը չպետք է աղքատ լինի, դրա համար էլ կառավարությունը խոստացել է նվազագույն աշխատավարձը (32,5 հազար դրամ) կրկնապատկել:

«ՉԻ» - Շատ ապրի Արտեմ Ասատրյանը: Նրա կարծիքով՝ ամսական 75 հազար դրամ ստացողն աղքատ չէ: Չէ, տեսականորեն նա, իհարկե, ճիշտ է ասում. եթե մարդը սնվի չոր հացով ու ջրով, բոբիկ քայլի ու հագուստի փոխարեն մերկությունը ծածկի եզան լեզվի տերևներով, ամռան ամիսներին գուցեև գոյատևի:

Բայց ուշադրություն դարձրեք՝ այդ 75 հազար դրամ աշխատավարձը կառավարությունն առայժմ ընդամենը խոստանում է, այն էլ՝ մի քանի տարի հետո: Իսկ թե այդ տարիների ընթացքում որքան կարժեզրկվի դրամը, հայտնի չէ: Էլ չենք խոսում այն մասին, որ այդ «բաղձալի» 75 հազար դրամով «աշխատող մարդը» դեռ պիտի ընտանիք կերակրի:

Մի խոսքերով, երևի ավելի ճիշտ կլինի, որ կառավարության անդամները գոնե մեկ ամիս ապրեին 75 հազար դրամով: Ով կենդանի մնաց, թող նա էլ շարունակի պաշտոնավորել: Այդ դեպքում նոր կառավարությունը հաստատ ավելի լուրջ սոցիալական ծրագիր կառաջարկեր:

Մեկնաբանություններ (1)

karen
Минфин Армении подтвердил, что минимaльнaя пенсия по стaрости с 1 янвaря 2013 годaсостaвит 4500 доллaров США в месяц, a пенсионный возрaст - 127 и 132 годa для женщин и мужчин соответственно.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter