HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյանի գործում ներգրավված անձանց գույքերի մասին տվյալներն ուղարկվել են Դատախազություն

Քննչական կոմիտեում շարունակվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես արդեն տեղեկացվել է, նշված քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ ԱԱշոտյանի, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր ՄՆարիմանյանի։ 

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ այն դեպքում, երբ հարուցված քրեական վարույթով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար և կան բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա քրեական վարույթով ձեռք բերված այդ տվյալները փոխանցվում են ՀՀ գլխավոր դատախազությանը։ 

Ըստ հաղորդագրության՝ հաշվի առնելով, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող վերոնշյալ քրեական վարույթով ձեռք բերված տվյալները կասկած են հարուցում ապօրինի ծագման գույքի առկայության մասին՝ վարույթն իրականացնող մարմինը գրությամբ վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին է ուղարկել վերոնշյալ 5 մեղադրյալների և նրանց փոխկապակցված անձանց անվամբ հաշվառված, նախնական տվյալներով, ընդհանուր առկա 36 և օտարված 15 անշարժ գույքերի, 37 շարժական գույքերի մասին տվյալները՝ դրանցով Դատախազության գործառույթների շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրության վարույթ հարուցելու հիմքերի պարզման և ըստ այդմ իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով։     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter