HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է կատարել ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում հուլիսի 11-ին չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայր: Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։

«Ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման և սանիտարահիգիենիկ պայմանները, բժշկական օգնությանն ու սպասարկամանն առնչվող հարցեր, ՁՊՎ-ում վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, ինչպես նաև ՁՊՎ-ի անձնակազմի աշխատանքային պայմանները։

Պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրում են շարունակական բնույթ: Այցերի արդյունքներն ամփոփվելու են և պետական իրավասու մարմիններին ներկայացվելու են համակարգային խնդիրների վերաբերյալ լուծումների առաջարկներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter