HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». գլխավոր դիրիժորը Գագիկ Հարությունյանն է

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատաիրավական խնդիրներին և բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն: «Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ նմանատիպ մի խորհրդակցություն էլ Սերժ Սարգսյանը հրավիրել էր 2011-ի ապրիլի 21-ին՝ հանձնարարելով «նոր թափ հաղորդել» մարտի 1-ին գործին: Սակայն մինչ օրս այդ գործը շարունակում է «քնել»:

Թվում էր՝ երկրի ղեկավարը երեկ հավաքած ձևաչափում որևէ կերպ պետք է արձագանքեր «Հարսանքարի» ծեծի խայտառակ դեպքին, բայց ոչ: Սերժ Սարգսյանից աջ նստած ազդեցիկ պաշտոնյան հոգացել էր օրակարգի մանրամասները՝ սլաքն ուղղելով փաստաբանների բողոքին և այն հանդարտեցնելու «դժվարագույն» խնդրին: Դրա համալ էլ որևէ էական հարց (գոնե պաշտոնապես) ՀՀ նախագահը չի քննարկել ուժային կառույցների ղեկավարների հետ:

«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հատկապես վերջին շրջանում լրջորեն զբաղվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանով: Սարգսյանի հետ միջնորդավորված խնամի Հարությունյանն իր առջև խնդիր է դրել ՀՀ արդարադատության նախարար, իր սիրելի Հրայր Թովմասյանին առավելագույնը նշանակել տալ Վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ նվազագույնը նախազգուշացնել Մկրտումյանին, որպեսզի ավելի վերահսկելի դառնա (հավանաբար դա էր պատճառը, որ երեկվա նիստին Մկրտումյանը չկար): Բանն այն է, որ Մկրտումյանն իրեն դատական իշխանության լիակատար տեր է զգում՝ հաճախ ՍԴ-ին մեղադրելով անարդարության մթնոլորտի արմատացման մեջ:

Իհարկե, Հրայր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի տեղեկությունները համարեց «բեսեդկային բամբասանքներ», սակայն դրանից իրավիճակը չի փոխվում: Ժամանակին նա գրեթե այդպես կտրուկ հերքում էր, որ նախարար է դառնալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter