HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և համոզմունք հայտնել, որ առաջիկայում ևս այն կշարունակի ամրապնդվել:

Վարչապետը հետագա գործունեության մեջ դեսպանին մաղթել է հաջողություններ»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter