HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրաքում ցուցարարներն այրել են Շվեդիայի դեսպանությունը

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանություն և այրել այն։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։ «Ֆրանսպրեսի» (AFP)՝ Իրաքի մայրաքաղաքում գտնվող թղթակիցն էլ հայտնել է, որ հուլիսի 20-ի գիշերը շենքից ծուխ է բարձրացել։

Պատահարը տեղի է ունեցել Ստոկհոլմում Իրաքի դեսպնության առաջ պլանավորված բողոքի ցույցից առաջ։ Ինչպես հայտնել է շվեդական TT լրատվական գործակալությունը, կազմակերպիչները հայտարարել են, որ բողոքի ակցիայի ժամանակ ցանկանում են այրել Իրաքի դրոշը և Ղուրանը։ Դրան ի պատասխան՝ Իրաքի շիաների ազդեցիկ ներկայացուցիչ Մուքթադա Սադրը Բաղդադում Շվեդիայի դեսպանության մոտ բողոքի ցույցի կոչեր է արել։ 

Reuters գործակալության փոխանցմամբ՝ բողոքի ակցիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ AFP-ն նշել է տասնյակ ցուցարարների մասին։ Նշվում է, որ ցուցարարներն այրել են դեսպանության շենքը, չնայած տեղում բազմաթիվ ոստիկանների ներկայությանը, որոնք պետք է պահպանեին կարգը բողոքի ակցիայի ժամանակ։

Reuters գործակալությունը, հղում անելով Շվեդիայի դեսպանությանը, գրում է, որ Իրաքում շվեդական դեսպանության անձնակազմն անվտանգ վայրում է։ Նախարարության մամուլի ծառայությունում նաև ընդգծել են, որ Իրաքի իշխանությունները պատասխանատվություն են կրում դիվանագիտական առաքելությունների և նրանց աշխատակիցների անվտանգությունը և պաշտպանությունը ապահովելու համար։

Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտել է Բաղդադում Շվեդիայի դեսպանության վրա հարձակումը։ «Իրաքի կառավարությունը անվտանգության համապատասխան մարմիններին հանձնարարել է հրատապ հետաքննություն անցկացնել և ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցներ՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքներն ու մեղավորներին»,- նշված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս տարվա հունիսին Շվեդիա փախած իրաքցի Սալվան Մոմիկան Ստոկհոլմում բողոքի ակցիայի ժամանակ այրել էր Ղուրանի մի քանի էջ և կանգնել մուսուլմանների սուրբ գրքի վրա։ Ավելի վաղ, հունվարին, աջ ծայրահեղական Ռասմուս Պալուդան թուրքական դեսպանության մոտ բողոքի ակցիայի ժամանակ այրել էր Ղուրանը։ Բողոքի այդ ակցիան դժգոհության մեծ ալիք էր առաջացրել մուսուլմանական աշխարհում և փչացրել Շվեդիայի և Թուրքիայի հարաբերությունները, որը միայն հուլիսին՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ համաձայնություն տվեց Ստոկհոլմի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։ 

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter