HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ եմ անում Արցախից տարիներով սնված ու օգտվող «գործարարներին» միանալ Արցախի պաշտպանության ջանքերին. Գուրգեն Ներսիսյան

2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների կողմից հուլիսի 21-ին ժամը 19:00-ին Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի անվան հրապարակում կազմակերպվելու է հավաք՝ ի պաշտպանություն Արցախի և արցախցիների իրավունքների: 

Այդ կապակցությամբ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել կոչով՝ բոլորին խնդրելով ակտիվորեն մասնակցել հավաքին: Նա, մասնավորապես, դիմել է «Արցախից տարիներով սնված ու օգտվող գործարարներին»։ 

«Բազմաթիվ զանգերից հետո ստիպված եմ երևանյան ռեստորաններում ժամանակ սպառողներին, անտարբեր վարքագծով մեր հայրենակիցների արցախապաշտպան պայքարն արժեզրկող ու Արցախի հանրային միջոցներից տարիներ շարունակ սնված ու շարունակաբար օգտվող «գործարարներին» կոչ անել վերանայել սեփական վարքագիծը և մասնակցել տեղահանված մեր հայրենակիցների՝ Արցախի պաշտպանությանն ուղղված ջանքերին, նրանց մենակ թողնելը հավասարազոր է դավաճանության»,- ասված է պետնախարարի կոչ-գրառման մեջ:

Լուսանկարը՝ Արցախպրեսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter