
«Էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է»․ Գեղամ Ստեփանյան
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է օգտատեր Դիանա Սարգսյանի հրապարակած լուսանկարը և գրառումը՝ հորդորելով սոցիալական ցանցերի արցախցի բոլոր օգտատերերին գրել իրավիճակի մասին, ինչպես Դիանան է արել։
«Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր հատված Հայաստանում և Սփյուռքում։
Սոցիալական ցանցերի արցախցի բոլոր օգտատերե՛ր և իրավիճակին իրազեկ սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական բոլոր ցանցերում գրեք իրավիճակի մասին, ինչպես Դիանան է արել՝ նշելով ձեր ընկերներին։
Միգուցե առաջարկս միանշանակ չընդունվի, բայց էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։
Մեկնաբանել