
«Շուշան Պետրոսյանը կո՞ղմ է, թե՞… »
Այսօր Ազգային ժողովը շարունակեց կառավարության պահանջով երեկ սկսված արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Գրանցվել էր 108 պատգամավոր: Նիստը սկսվելուց 30 րոպե անց Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին զգուշացրեց, որ ուշադիր լինեն, քանի որ կազմակերպվելու է երկու քվեարկություն:
Քվեարկության դրվեցին «Լիցենզավորման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Ինչպես միշտ, այսօր էլ տեխնիկական խոտան արձանագրվեց. պատգամավորները չէին կարողանում քվեարկել, եւ Հովիկ Աբրահամյանը ստիպված պատգամավորներին հարցնում էր` կո՞ղմ են քվեարկելու, թե՞ դեմ, որպեսզի քարտուղարությունը արձանագրի:
ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ չէր կարողացել քվեարկել: «Շուշան Պետրոսյանը կո՞ղմ է, թե՞… »,- հետաքրքրվեց ԱԺ նախագահը:
«Ինչի՞ն»,- զարմացած հարցրեց պատգամավորը:
«Դե… »,- խոսքը կիսատ թողնելով՝ ծիծաղեց Հովիկ Աբրահամյանը: Վերջինս ստիպված նորից կազմակերպեց քվեարկություն եւ «հատուկ Շուշան Պետրոսյանի համար» նորից ընթերցեց օրենքի նախագծերը, որպեսզի պատգամավորն իմանա, թե որ նախագծերի համար է քվեարկելու:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել