HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

Հուլիսի 21-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։ Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter