
Պայթյուն երկաթգծի մոտ. կա զոհ
Երեկ՝ ժամը 20:06-ին, ոստիկանությունից արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Եղվարդի երկաթգծի կայարանի մոտ տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդի երկաթգծի արդյունաբերական հանգույցում` «Սամվել Սիմոնյան և ընկերներ» ՍՊԸ-ում, աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել մետաղյա տարայի պայթյուն:
«Պատահարի հետևանքով մահացել է նշված ընկերության պահակ` Եղվարդի բնակիչ, 1957 թ. ծնված Ներսես Կորյունի Ղազարյանը»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել