HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանին. վերջինս քննադատել էր Ուկրաինայի նախագահի խոսքերը

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հրամանը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք էջում։ 

Ինչպես հիշեցնում են ուկրաինական լրատվամիջոցները, ավելի վաղ Պրիստայկոն քննադատել էր Վլադիմիր Զելենսկիի խոսքերը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին երախտապարտ լինելու մասով։

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Ուոլեսը հայտարարել էր, որ երբեմն Ուկրաինան պետք է ակտիվորեն իր երախտագիտությունը հայտնի Արևմուտքին օգնության համար։ Ուոլեսը պատմել էր, որ 2022 թվականին ծախսել էր 11 ժամ, որպեսզի հասնի Կիև, որտեղ իրեն հանձնել էին անհրաժեշտ սպառազինության ցանկը։ «Ես նրանց ասացի։ «Գիտեք մենք Amazon չենք»»,- հայտարարել էր բրիտանացի նախարարը։  

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մամուլի ասուլիսում իր ելույթի ժամանակ, նշել էր, որ Ուկրաինան մշտապես երախտապարտ է օգնության համար, այդ թվում Մեծ Բրիտանիային։ «Ես ուղղակի չգիտեմ, թե էլ ինչպես պետք է երախտագիտություն հայտնել։ Կարող ենք առավոտվանից արթնանալ և շնորհակալություն հայտնել նախարարին։ Թող նա ինձ գրի, թե ինչպես պետք է երախտագիտություն հայտնել, և ես այդպես էլ կանեմ»,- ասել էր նախագահ Զելենսկին։ 

Հաջորդ օրը Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Պրիստայկոն, Sky News-ի եթերում մեկնաբանելով տեղի ունեցածը, Զելենսկիի խոսքերն անվանել էր «անառողջ սարկազմ»։ Դիվանագետը հավելել էր, որ Ուկրաինան չպետք է Ռուսաստանին ցույց տա, որ իր ու արևմտյան գործընկերների միջև կարող են ինչ-որ թյուրիմացություններ լինենլ։

Ավելի ուշ, Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից ոչ բավարար երախտագիտության վերաբերյալ իր խոսքերը «մասամբ աղավաղված են»։

Լուսանկարում՝ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը/ Associated Press գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter