HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան հույս ունի, որ հացահատկի գործարքը կվերականգնվի

Թուրքիան հույս ունի, որ սևծովյան հացահատկի նախաձեռնությունը կարճ ժամկետներում կվերականգնվի։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Հուլիսի 17-ին մենք Ռուսաստանից ծանուցում ենք ստացել գործարքից դուրս գալու մասին, և Մոսկվան մեզ տեղեկացրել է այդպիսի որոշման պատճառների մասին։ Մենք էական ջանքեր ենք գործադրում հացահատկի գործարքի երկարաձգման համար և հավատում ենք բանակցությունների սեղան Ռուսաստանի վերադարձի նպատակահարմարությանը։ Բացի այդ, մեծ է լուծումների հավանականությունը, որոնք չեն սպառնա պարենային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ջանքերին։ Մենք հույս ունենք, որ շուտով հացահատկի գործարքը կվերականգնվի»,- ասել է թուրք նախարարը։

Ֆիդանը նշել է, որ ավելի վաղ հացահատկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Մենք բոլոր ուժերով աշխատում ենք համաձայնությունների վերականգնման ուղղությամբ»,- եզրափակել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լուսանկարը՝ turkiyenewspaper.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter